Բարի օր Հասարակություն 

Դիջեյ լինելն ամո՞թ է, Մոնակոյի համալսարանն է ավարտել. Փաշինյանը՝ Էդուարդ Աղաջանյանի մասին

analitik.am

Ես չեմ ուզում մտնել այդ բանավեճի մեջ, բայց ով ուզում է այդ հարցի պատասխանը ստանա, կարող է գալ հետևել ու տեսնել, երբ ես քայլում եմ փողոցներով: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ իր վարկանիշն ընկե՞լ է, թե՝ ոչ:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչպես է նշելու քաղաքացու օրը, վարչապետ Փաշինյանը պատասխանել է՝ որպես քաղաքացի:

Վարչապետը խոսել է նաև օրեր առաջ ԵՊՀ-ում արած հայտարարության մասին՝ կապված նրա հետ, որ 21 տարեկանում հատկապես աղջիկները պետք է տիրապետեն 3 օտար լեզվի, ունենան 3 տարվա աշխատանքային փորձ: Փաշինյանը նշել է, որ ինքը չի պարտադրում, ասում է, որ այդպիսի հնարավորություն կա:

Դիտարկմանը, որ նույնիսկ իր թիմում այդպիսի մարդիկ չկան և հարցին, թե գոհ է արդյո՞ք օրինակ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանից կամ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանից, վարչապետը նշել է՝ իսկ ինչո՞ւ պետք է Աղաջանյանից դժգոհ լինի. «Դիջեյ լինելն ամո՞թ է, Մոնակոյի համալսարանն է ավարտել Աղաջանյանը: Գարիկ Սարգսյանը ժողովրդավարական ճանապարհով ընտրված գյուղապետ է եղել, ի՞նչն է պրոբլեմը: Ես պատրաստ եմ առարկայական քննարկել ամեն ինչ, եթե բան են արել, կտանենք կդատենք: Գարիկ Սարգսյանը՝ որպես մարզպետ, ազատ ու արդար ընտրություններում ստացել է 20 հազարից ավել ձայն: Իսկ մարզպետի աշխատանքը գնահատում է մարզի ժողովուրդը»:

Նույն շարքից