Բարի օր Հասարակություն 

Արթուր Վանեցյանը պատասխանել է իր հրաժարականի մասին հայտարարություններ անողներին

analitik.am

Ես տեղյակ եմ, որ Սանասարյանի պաշտպանները դիմել են Գլխավոր դատախազին՝ խնդրելով վարույթը տեղափոխել ՀՔԾ: Ես որևէ խնդիր չեմ տեսնում այդ մասով, որովհետև մեկ վայրկյան կասկած չունեմ, որ մեր քննիչներն աշխատում են օրենքի սահմաններում: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ խոսելով ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի գործի մասին:

Ինչ վերաբերում է հայտարարություններին, որ ինքը պետք է հրաժարական տա, եթե Սանասարյանն անմեղ է, Վանեցյանը նշել է, որ ժամանակը կգա, ամեն ինչի մասին կխոսվի:

Անդրադառնալով օրվա խորհրդին (այսօր ԱԱԾ սահմանապահ ուժերի օրն է)՝ Վանեցյանը շնորհավորեց բոլորին և նշեց, որ այսօր ՀՀ սահմանները հուսալի հսկողության ներքո են:

Նույն շարքից