Միջազգային Քաղաքական 

Պուտինն ու Կիմ Չեն Ընը պայմանավորվածությունների չեն հասել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք չեն բարել Վլադիվոստոկում տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Այս մասին հայտարարել է Պուտինի օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է Reuters-ը:

«Ոչ, կոնկրետ պայմանավորվածություններ չեն եղել, բացի մի շարք հարցերից, որոնք վերաբերում է են երկկողմ օրակարգին»,-ասել է նա՝ հավելելով, որ երկու ղեկավարների զրույցը եղել է շատ օգտակար, կողմերը քննարկել են հարցեր, որոնք վերաբերում է Կորեական թերակղզուն և նրա զարգացման հեռանկարներին:

Պուտին-Կիմ Չեն Ըն առաջին հանդիպումը տեղի ունեցավ ապրիլի 25-ին:

 

 

Նույն շարքից