Քաղաքական 

Պուտինն ու Ալիևը քննարկել են ԼՂ հակամարտության հարցը

Պեկինում «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» միջազգային ֆորումի շրջանակներում հանդիպում է տեղի ունեցել Ռոււսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի միջև:

Ինչպես հայտնում է Ինտերֆաքսը, երկու երկրների նախագահները քննարկել են նաև ԼՂ հակամարտության հարցը: Վլադիմիր Պուտինը մասնավորապես նշել է, որ Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր, ջանքեր չի խնայելու հակամարտության կարգավորման համար:

Ալիևն իր հերթին բարձր է գնահատել Մոսկվայի ջանքերը:

Նույն շարքից