Այսօր՝ ապրիլի 26-ին, ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Վաղինակ Սարգսյանը, պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին և խոսելով Իմ քայլը խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի հայտարարության մասին, թե սահմանում հիմնականում ալկոհոլի հետ սեր ունեցողներն են, նշեց, որ պետք չէ շփոթել. «Խոսքը չի վերաբերում հայկական պետական սահմանին: Հիմա ես սուտ կխոսեմ, եթե ասեմ, որ ինչ-որ մեկն ինչ-որ մի տեղ չի խմում, որովհետև մարդկային գործոն գոյություն ունի: Իսկ եթե վերցնենք գլոբալ առումով, նման բան չկա, դա բացառվում է: Չի կարող սահմանապահը, զենքը ձեռքին ալկոհոլի ազդեցության տակ դուրս գա սահման: Դա նշանակում է որ նա քրեական հոդվածի տակ է գնալու»:
ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարը՝ Սասուն Միքայելյանի հայտարարության մասին