Թուրքիայի վիճակագրական ընկերությունը (TÜİK) 2018 թվականին Թուրքիայում գրանցված մահվան պատճառների վերաբերյալ տվյալներ է հրապարակել։
Ըստ այդմ՝ երեք հիմնական պատճառներն անոթային համակարգի հիվանդություններն են, բարորակ և չարորակ ուռուցքների և շնչառական համակարգի հետ կապված հիվանդություններն են։
2017-ի համեմատ 2018-ին մահվան հիմնական պատճառների եռյակը նույնն է մնացել, իսկ մահվան պատճառների տոկոսային հարաբերակցության պատկերն այսպիսին է՝
Անոթային համակարգի հիվանդություններ - 38.4%
Ուռուցքներ - 19.7%
Շնչառական հիվանդություններ - 12.5%
Ընդհանուր առմամբ Թուրքիայում չարորակ ուռուցքներից (քաղցկեղ) 2018թ. գրանցվել է 81.129 մահ։ Քաղցկեղային հիվանդությունները տարածված են հատկապես Ստամբուլ, Վան, Էսքիշեհիր և Էդիրնե նահանգներում։