ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը գրավոր առաջարկներ է ուղարկել ՀՀ Վարչապետին ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:
Առաջարկները ներառում են ինչպես կոնկրետ առաջարկություններ, այնպես էլ հայեցակարգային մոտեցումներ և սկզբունքներ` հարկային և մաքսային քաղաքականության վերաբերյալ:
Ներկայացվում են նաև հստակ մոտեցումներ, թե արդյո՞ք նշված նախագիծը ստեղծում է անհրաժեշտ և բավարար իրավական հիմքեր` ՀՀ-ում տնտեսական հեղափոխության իրականացման համար:








