Երբ Էմմանյուել Մակրոնը դարձավ Ֆրանսիայի նախագահ, այս լուսանկարը տարածվեց ամբողջ աշխարհում:

Լուսանկարում դեռևս երիտասարդ քաղաքական գործիչը համբույր է ստանում իր ուսուցչուհուց: Նշվում է, որ հենց այս համբույրից է սկսվել Ֆրանսիայի ներկայիս նախագահ Էմմանյուել Մակրոնի և նրա կնոջ՝ Բրիջիթ Օզիերի հարաբերությունները։

39-ամյա Բրիջիթը, ով այդ ժամանակ արդեն ամուսնացած էր և ուներ երեք երեխա քոլեջում դասավանդում էր ֆրանսերեն և լատիներեն: Բրիջիթի ավագ դուստրը և Մակրոնը համադասարանցի են և նույնիսկ շատ մոտ ընկերներ են եղել։

Մի ժամանակ, աշխարհի գրեթե բոլոր լրատվամիջոցները խոսում էին Ֆրանսիայի նոր նախագահի և նրա կնոջ տարիքային տարբերության մասին: Այնուամենայնիվ, նրանք ամուսնացած են արդեն 11 տարի, և նրանց միջև զգացմունքները դեռևս չեն թուլացել։ Լրագրողները նշում են, որ Մակրոնը չափազանց ինքնավստահ է զգում իրեն Բրիջիթի կողքին։

Լրագրողների կարծիքով, նախագահի թեկնածուներից շատերի համար նման փոխհարաբերությունները կդառնային հեղինակության վրա անխուսափելի բիծ: Սակայն Մակրոնին հաջողվեց փոտրել կարծրատիպերը։

Հայտնի է նաև, որ Ֆրանսիայի նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ Մակրոնը բազմիցս հայտարարել է. «Եթե հաղթի, նրա կինը կխաղա իր այն դերը, որում միշտ եղել է»։
Նախագահն անգամ ցանկացել է Ֆրանսիայի առաջին տիկնոջը դարձնել պաշտոնական դեմք՝ տալով ծանրակշիռ կարգավիճակ և քաղաքական համակարգին ներգրավվելու օրենսդրական մակարդակում: Սակայն հարյուր հազարավոր մարդկանց կողմից ստորագրված բողոքի միջնորդությունից հետո Մակրոնը ստիպված է եղել հրաժարվել այդ քայլից:

Հատկանշական է, որ Էմմանյուելը մանկուց եղել է անսովոր երեխա: Տղային դաստիարակել է տատիկը, և վերջինս շատ քիչ է շփվել իր հասակակիցների հետ, միշտ գերադասել է լինել մեծահասակների շրջապատում:

Բրիջիթը հիշում է. Բոլոր ուսուցիչներն ընդունում էին տղային ինչպես հավասարը հավասարին:

Երբ Մակրոնը սկսել է ակտիվորեն շփվել Բրիջիթի հետ, վերջինս չի կարողացել մերժելն նրան։ Իսկ Էմմանյուելի ծնողները մինչև վերջին պահը մտածել են, որ իրենց տղան ընկերություն է անում Բրիջիթի դստեր՝ Լորանսի հետ:

Այնուհետև, երբ ամեն բան պարզ է դարձել, մեծ սկանդալ է եղել, որից հետո Մակրոնի ծնողները վերջինիս ուղարկել են Փարիզ, դպրոցի վերջին տարին ավարտելու համար։ Նշվում է, որ հեռանալիս, Էմմանյուելը խոստացել է. «Ինչ էլ որ անես, ես վաղ թե ուշ ամուսնանալու եմ քո հետ»: Իր խոստումը Մակրոնը կատարեց 10 տարի անց: 2006 թվականին Բրիջիթն ամուսնալուծվեց և 2007 թվականին ամուսնացավ Մակրոնի հետ:

Ստորև ներկայացնում ենք տեսանյութ, որում 15-ամյա Մակրոնը մասնակցում է դպրոցում կազմակերպված թատերական ներկայացումներից մեկին, որտեղ ներկա է նաև Բրիջիթը։