Քաղաքական 

Զելենսկուն Պուտինի հետ շփվելու նյուանսները բացատրելու փոխարեն, Փաշինյանը մեզ պարզաբաներ, թե ինչո՞ւ Պուտինն այս մեկ տարվա մեջ չի եկել Հայաստան

«Փաշինյանը նոր գիտության՝ պուտինագիտության հիմնադիր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ ընդդիմադիր և մոլի արևմտամետ էր, պահը բաց չէր թողնում, որ օբյեկտիվորեն քննադատեր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ռազմա-քաղաքական և տնտեսական խմբավորումների՝ ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի` շատ դեպքերում Հայաստանի շահերին դեմ գնացող քաղաքականությունը: Իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանը պարզվում է ոչ միայն կտրուկ փոխել է իր դիրքորոշումն այդ կառույցների նկատմամբ, այլև դարձել է նոր գիտության՝ պուտինագիտության հիմնադիր...

Պարոն Փաշինյանի` Երևանի Աբովյան փողոցում ռուսաստանցի լրագրողին տված արագընթաց հարցազրույցը՝ «Ինչպես շփվել և համագործակցության եզրեր գտնել Պուտինի հետ» թեմայով, այնքան էր դուր եկել «Իմ Քայլը» դաշինքի պատգամավորների համար ատելի «Россия 1» հեռուստաընկերության «60 минут» թոք-շոուի հեղինակներին, որ վերջիններս ապրիլի 24-ին, երբ համայն հայությունը սգում և ոգեկոչում էր Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակը, մոտ 5 րոպեանոց ուղիղ եթեր տրամադրեցին ՀՀ վարչապետին, որի մեծ մասը Փաշինյանն օգտագործեց, որ Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկուն մաստեր-կլասս տա, թե ինչպես վերջինս շփվի Պուտինի հետ...

Հետաքրքիր է, իսկ Փաշինյանը նույնաբովանդակ դասընթաց անցկացրել է իր որոշ թիմակիցների հետ, որոնք ընդամենը մի քանի տարի առաջ Երևանի կենտրոնում հանրահավաքներ էին անցկացնում և Վ.Վ. Պուտինին համապատասխան հասցեով էին ուղարկում և ռուսներին առաջարկում էին «ռադ լինել» Հայաստանից...

Հետաքրքիր է նաև իմանալ, թե քայլող պատգամավորուհին Փաշինյանի «Россия 1»-ի եթերում երևալուց հետո շարունակում է մնալ նույն կարծիքին, որ Հայաստանում այդ ՀՌԸ-ի հեռարձակումը պետք է արգելվի...

Ամեն դեպքում, Փաշինյանը, Զելենսկուն Պուտինի հետ շփվելու նյուանսները բացատրելու փոխարեն, մեզ պարզաբաներ, թե ինչու՞ Վլադիմիր Վլադիմիրովիչը այս մեկ տարվա մեջ չի եկել Հայաստան, իսկ նա 6 թե 7 անգամ ՌԴ նախագահի հետ հանդիպել է հիմնականում ՌԴ-ում և այլ երկրներում...

Հ.Գ. «Սառը պատերազմի» տարիներին արևմտյան համալսարաններում բացվել էին «Սովետաբանության ֆակուլտետներ», որոնք ուսումնասիրում էին ԽՍՀՄ-ը...

Հիմա, որքան հասկանում եմ, «պուտինագիտությունն» է ասպարեզ գալիս... Տեսնե՞ս Պուտինը գնահատելու է Փաշինյանի ջանքերն այս ասպարեզում...»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը։

Նույն շարքից