Հասարակություն 

Տեղի է ունեցել օրենքով գող Պզոյի դստեր շքեղ հարսանիքը. ո՞վ է փեսան /լուսանկարներ/. Առաջին լրատվական

Ապրիլի 26-ին տեղի է ունեցել Արմեն Ղազարյանի՝ Պզոյի, դստեր շքեղ հարսանիքը։ Փեսան Էդուարդ Մադաթյանի՝ խուճուճ Էդոյի փեսայի ընկերն է, անունը Էդվարդ, ով շինարարական բիզնեսով է զբաղվում։

Հարսը՝ Դիանան, 21 տարեկան է, փեսան 26։ Հարսի շորի դիզայները հայտնի Զահար Մուրադն է։ Շորը արժեցել է 17 հազար դոլար։ Մեր տեղեկությունների համաձայն՝ հարսանիքի խմիչքը՝ ալկոհոլային և ոչ ալկոհոլային, նախապես բեռնատարներով բերվել է ԱՄՆ-ից։

Եկեղեցու,տան ծաղկային ձևավորումը իրականացրել է Անի Ռոսը։ Իսկ քաղցրավենիքը բերվել է Դուբայից։ Պսակադրությունը կատարվել է Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում։ Արմեն Ղազարյանի կնոջ՝ Քրիստինա Պողոսյանի զգեստը Վալենտինո ապրանքանիշի է։ Հարսանիքի քավորը գործարար Սամվել Ալեքսանյանն է։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից