Հասարակություն 

Քեռիի թեմայով մի բան ասեմ...

Քեռիի թեմայով մի բան ասեմ... հիշում ե՞ք, որ ասում էի ապօրինի հարստացման համար պատասխանատվությունը «Նոր Հայաստանում» վերացել է... Դե որովհետեւ ո՛չ օրենք գրել գիտեն, ո՛չ էլ եղածը կիրառել։

Եվ ուրեմն՝ եթե հանկարծ պարզվի, որ քեռին չի, այլ ասենք լրիվ ուրիշի հորեղբայրը, այդ անձը պատասխանատվություն չի կրելու։

ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյան

Ավելի վաղ ՊՎԾ պետի լիազորությունները ժամանակավոր ստանձնած Արգիշտի Քյարամյանը, ով հրաժարվել էր ներկայացնել իր միլիոնների ծագումը, հայտարարել էր, որ ունեցվածքի մի զգալի մասը տվել է արտասահմանում ապրող քեռին: Այս պարզաբանումից հետո սոցկայքերում իսկական ֆլեշմոբ է սկսվել քեռիների թեմայով:

Նույն շարքից