Կառավարության որոշմամբ, այսուհետ ամեն տարի ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը նշվելու է որպես Քաղաքացու օր՝ ի պատիվ մեկ տարի առաջ տեղի ունեցած հայտնի իրադարձությունների:
Չնայած նրան, որ այս որոշման հետ ոչ բոլորն են համաձայն, կառավարությունը նաև որոշում կայացրեց 124 միլիոն դրամ տրամադրել տոնը կազմակերպելու համար:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առավոտյան արդեն հասցրել է շնորհավորել Քաղաքացու օրը, իսկ իշխող ուժի ներկայացուցիչներն արդեն լուսանկարներ են հրապարակում և համապատասխան բովանդակությամբ գրառումներ անում:
Իսկ ի՞նչ է անելու նախագահ Արմեն Սարգսյանը, արդյո՞ք շնորհավորելու է Քաղաքացու օրը, արդյո՞ք մասնակցություն ունենալու է կոնկրետ միջոցառումների:
Ասում են՝ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Գոռ Հովհաննիսյանի տապալումից հետո նախագահ Սարգսյանը նեղսրտած է Իմ քայլի քայլից: Արմեն Սարգսյանն իր նախագահության ողջ ընթացքում ստորագրել է իշխող ուժի ընդունած բոլոր օրենքները, որևէ դեմ քայլ չի արել, իսկ մյուս կողմից այս քայլը որոշ հարցականներ է առաջացնում: Չմոռանանք, որ Իմ քայլի նշյալ որոշումից հետո Արմեն Սարգսյանը ստորգարեց հոկտեմբերի 2-ի հայտնի օրենքը: Իսկ թե որքանով մեկը կամ ունի մյուսի հետ, միայն նրանք գիտեն: