Բարի օր Հասարակություն 

Շրի Լանկան չի հանդարտվում. Փոխհրաձգության արդյունքում կա 15 զոհ, այդ թվում՝ 6 երեխա

analitik.am

Շրի Լանկայում ոստիկանության և գրոհայինների միջև փոխհրաձգության արդյունքում առնվազն 15 զոհ կա, այդ թվում՝ 6 երեխա: Այս մասին հայտնում է  Reuters-ը:

Ավելի վաղ հայտնվում էր, որ հակաահաբեկչական օպերացիայի ժամանակ 4 ծայրահեղական է սպանվել և մահացել է մեկ խաղաղ բնակիչ:

Նշենք, որ ապրիլի 26-ին Կալմունայ քաղաքում իրավապահները փորձել են չեզոքացնել գրոհայինների պահեստը: Մի քանի մարդ պայթեցրել էր իրեն փոխհրաձգության ժամանակ:

 

Նույն շարքից