Հարգելի լրատվամիջոցներ, խնդրում եմ ուշադիր ընթերցել ապրիլի 23֊ի իմ ստատուսը և հղում կատարելու դեպքում մեջբերում անել բառացի։ Այնտեղ խոսվում է էքստրադիցիայի հարցը քննարկելու նպատակով ՌԴ դատարանի կողմից Միհրան Պողոսյանին 40 օրով կալանքի տակ վերցնելու միջնորդությունը բավարարելու մասին։ Այս խնդրի առնչությամբ դրանից հետո որևէ այլ տեղեկատվություն իմ կողմից չի տրվել։
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյան
Նշենք, որ մի շարք լրատվամիջոցներ ակտիվորեն տարածում են Աբրահամյանի ապրիլի 23-ի գրառումը՝ հայտարարելով, թե Միհրան Պողոսյանի արտահանձնման հարցն արդեն լուծված է, ինչով պայմանավորված էլ վերջինս ստիպված է եղել հանդես գալ պարզաբանմամբ: