Հասարակություն Պատահարներ 

Հրդեհ Արգնադեմ գյուղում /լրացված/

analitik.am

Ապրիլի 27 ին, ժամը 06:27-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Արեգնադեմ գյուղի 4-րդ փողոցում գտնվող անասնագոմում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է Մ.Ղ.-ին պատկանող տան և անասնագոմի տանիքները: Տուժածներ չկան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:19-ին, մարվել 09:19-ին:

Մասամբ այրվել է տան տանիքը՝ մոտ 60 քմ և անասնագոմի տանիքն ամբողջությամբ՝ մոտ 40 քմ:

 

Նույն շարքից