Քաղաքական Միջազգային 

ԱՄՆ նախկին փոխնախագահն առաջ է անցել Դոնալդ Թրամփից

The Hill-ը հայտնում է, որ ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենին, ով հայտարարել է 2020 թվականին նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին, աջակցում են ավելի մեծ թվով քաղաքացիներ, քան՝ գործող նախագահ Դոնալդ Թրամփին:

Հարցման արդյունքները ցույց են տվել, որ Բայդենին պատրաստ են ձայն տալ քաղաքացիների 43 տոկոսը, իսկ Թրամփին՝ 37 տոկոսը: Հարցվածների 15 տոկոս չգիտեն, թե ում են ձայն տալու, իսկ 5 տոկոսը ձայն են տալու այլ թեկնածուի:

Հարցումն անց է կացրել HarrisX ընկերությունը, ապրիլի 25-26-ին, դրան մասնակցել է ԱՄՆ 1000 քաղաքացի:

Նույն շարքից