IT Հասարակություն 

Apple iWatch-ը կհետեւի առողջությանը

Apple -ի «խելացի» ժամացույցի մասին շատ ասեկոսեներ  են պտտվում, սակայն ընկերությունը գիտի գաղտնիքներ պահել եւ չի պատասխանում, թե ինչ գործառույթներ  է ունենալու ժամացույցը:  

Սակայն, ըստ ոչ պաշտոնական տվյալների,ժամացույցում ներդրվելու է հատուկ ծառայություն, որը այն կրողին թույլ կտա հետեւել իր առողջությանը:

Հայտնի է նաեւ, որ այդ ծառայությունը iOS 8 օպերացիոն համակարգի պարտադիր մասն է դառնալու: Այն տվյալներ կհավաքի սրտխփոցի, ճնշման եւ այլնի վերաբերյալ եւ օգտվողի համար գրաֆիկներ ու հաշվետվություններ կկազմի:

iOS  8–ը նախատեսվում է ներդնել սմարթֆոններում եւ պլանշետներում, իսկ դա նշանակում է, որ ապագայոմ նրանք օգտագործողին կօգնեն հետեւել իրենց օրգանիզմին, հայտնում է  «Լենտա Կազան»-ը:

Նույն շարքից