ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի բացառել, որ կարող է հանդիպել Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ՝ նշելով, որ հնարավոր բանակցությունների ժամանակ նախ պետք է խոսել այն մասին, թե ինչպես է լուծվելու Ուկրաինայի հարավ-արևելքի հակամարտությունը:
Պուտինը միևնույն ժամանակ ափսոսանք է հայտնել Զելենսկիի հայտարարությունների մասով, որ վերջինս չի պատրաստվում համաներման մասին որոշում ստորագրել և Լուգանսկի ու Դոնեցկի երկրամասերին հատուկ կարգավիճակ տալ:
ՌԴ նախագահը նշել է, որ վերոնշյալ երկու կետերը Մինսկի պայմանավորվածությունների կարևորագույն որոշումներից են և առանց դրանց, հակամարտության կարգավորումը դժվար է պատկերացնում: Պուտինը հայտնել է, որ մեծ հաճույքով այդ թեմայով կբանավիճի Զելենսկիի հետ: