Ընդհակառակը, դա սիմվոլիկ է, իմ պայքարը քրեական գործերով է անցել, ես որևիցե խնդիր չեմ տեսնում: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը՝ պատասխանելով հարցին՝ չի ստվերում արդյո՞ք իր նկատմամբ քրեական գործը Քաղաքացու տոնը:
Հիմոդիալիզի մասով Սանասարյանը նշել է, որ իրենց նպատակն է եղել պարզել՝ արդյո՞ք դրա պարագաները գնումների օրենքի համաձայն են ձեռք բերվել. «Մենք պարզել ենք, որ օրինական չէ: Անկախ նրանից, թե որքանով դա կազդի իմ գործի վրա, ինձ համար կարևոր է, որ այսուհետ ուշադիր կլինեն հեմոդիալիզի գնումների հարցում, և պետությունը մեծ միլիոններ կշահի: Պետությունը հարյուրավոր միլիոններ է կորցրել գնումների մասին օրենքի խախտման պատճառով»:
ԱԱԾ տնօրենի Արթուր Վանեցյանի վերջին հայտարարության մասեվ, որ ապացույցներ կան, Սանասարյանը նշել է, որ առաջիկայում ասուլիս է հրավիրելու և պատասխանելու է նաև ԱԱԾ տնօրենին: