Հասարակություն 

Հայտնի դեպքերից հետո որոշ մարդիկ լքել են Դավիթ Սանասարյանին

Ես իմ ընկերների հետ եմ եղել, ես իմ բոլոր ընկերներին լավ ճանաչում եմ, իմ ոչ մի ընկեր ինձ չի լքել: Եթե մարդիկ լքել են, ուրեմն իմ ընկերները չեն եղել, ընկերներս նեղ օրերին իմ կողքին են լինում: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը՝ պատասսխանելով հարցին, թե ինչու էր օրեր առաջ մենակ գնացել Ծիծեռնակաբերդ:

Հարցին, թե կան արդյո՞ք, մարդիկ, ովքեր լքել են իրեն, Սանասարյանը նշել է, որ միշտ էլ նման մարդիկ կան. «Այդ օրը ես ՊՎԾ-ի հետ եմ բարձրացել Ծիծեռնակաբերդ, ես մենակ չեմ եղել»:

Սանասարյանը խոսել է նաև ՊՎԾ պետի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանի մասին՝ հայտարարելով, որ վերջինս պրոֆեսիոնալ է, իր գործի վարպետ, և ՊՎԾ-ում աշխատելու առաջին օրից մեծ օգուտներ է տվել:

 

 

Նույն շարքից