Վարչապետ Փաշինյանը ոչ դատավոր է, ոչ դատախազ, որ այս գործերով որևիցե ձևով խառնվի: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը:
Սանասարյանը նշել է, որ վերջինիս հետ զրուցել է, քննարկել են, որ իր լիազորությունները կասեցվեն:
Հարցին, թե ի՞նչ է կարծում, վարչապետը հավատո՞ւմ է իրեն, Սանասարյանը նախ նշել է, որ պետք է հարցնել վերջինիս, ապա նշել է, որ ամենամեծ վստահությունն ու հավատը ժողովրդի կողմից է. «Ես ամեն օր եմ դա զգում, ավելի եմ ուժեղանում»: