«Հիմա էսօր Հայաստանի հպարտ քաղաքացու տոնն ա, թե՞ աղքատությունը գլխում, լոդր ու ոչխար պահել չցանկացող քաղաքացու․․․
Ո՛չ, իմ սիրելի ժողովուրդ էսօր Նիկոլի ու իր թայֆի տոնն ա, էսօր Նիկոլի ձեզ խաբելով ու օգտագործելով իր երազանքները իրականացնելու, իշխանությունը բռնազավթելու տոնն ա․․․
Էսօր սեփական ժողովրդին խաբելու, սեփական ժողովրդի վրա թքած ունենալու ու սեփական ժողովրդին, սեփական պետությունը չհարգելու տոնն ա․․․
Ժողովրդիս խաբելու , պետականությանս հիմքերը սասանելու համար մի օր Նիկոլենք իրենց ծնոտին կզգան՝ խաբված ժողովրդիս բռունցքի հարվածի ողջ զորությունը...
Աստված պահապան Հայաստանն ու մեր ժողովուրդը...»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանը։