Մարոկկոյում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 16 անօրինական միգրանտներ են զոհվել, իսկ 17-ը տուժել: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նշվում է, որ Սահարայից հարավ գտնվող աֆրիկյան երկրներից միգրանտներ տեղափոխող ավտոմեքենան Մարոկկոյի արևելյան Սայդիյա և Նադոր քաղաքների միջև ընկել է ոռոգման ջրանցքը։
Դեպքի վայր են ժամանել արտակարգ ծառայությունների աշխատակիցներ: Վթարի ստույգ պատճառը հայտնի չէ։