Հասարակություն գլխավոր 

Ձերբակալվել են Շրի Լանկայի ահաբեկչությունների գլխավոր կասկածյալները. Նրանք եղբայրներ են

Շրի Լանկայում մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած ահաբեկչություններից հետո հետախուզվող երկու գլխավոր կասկածյալները ձերբակալված են: Այս մասին հայտնում է Ada Derana-ը՝ հղում անելով ոստիկանությունը:

Պարբերականը գրում է, որ ձերբակալվածները եղբայրներ են՝ Մոհամմեդ Սաադիկ Աբդուլ Հակ և Մուհամմեդ Սաահիդ Աբդուլ Հակ: Նրանք թաքնված են եղել իրենց ազգականներից մեկի խանութում: Ձերբակալվել են նաև վերջիններիս տեղափոխող ավտոմեքենայի վարորդն ու խանութի սեփականատերը:

Շրի Լանկայում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի թիվը հասնում է 356-ի, վիրավորների՝ ավելի քան 500-ի:

 

Նույն շարքից