«Քաղաքացու տոնը խորովածի հետ որևէ առընչություն չունի։ Քաղաքացի հասկացությունը ունի հին հունական ծագում, իսկ մեր ժամանակներում արդեն կապված է ամերիկյան ու ֆրանսիական հեղափոխությունների հետ ու հիմքում ունի ազատության գաղափարը։ Հատուկ ուշադրություն՝ առաջին հերթին անձի ազատության մասին է խոսքը։ Օրինակ՝ Ֆրանսիայում և Ամերիկայում այն պետական գաղափարախոսություն է, ունի ծիսակարգ և խորհրդանիշներ։
Հիմնական գաղափարներից է անձի հոգևոր ազատությունը եկեղեցուց և պետության ամենաթողությունից։
Ամերիկայի դեպքում դա չի նշանակում աթեիստական երկիր, խոսքը գնում է կրոնական ինստիտուտներից ազատության մասին, այսինքը պետությունը մարդու հոգու մեջ չի մտնում։ ԱՄՆ յուրաքանչյուր նախագահ, անգամ չմկրտված Լինքոլնը, երդվում է Աստծո, բայց երբեք Հիսուսի առաջ։ Դա ոչ կոնֆեսիոնալ Աստված է, խոսքը Բարձյալի մասին է ու յուրաքանչյուր ոք Բարձյալի
մասին իր պատկերացումներն ունի։
Ամերիկան Ազատության միսիայի գաղափարի վրա է հիմնված ու այստեղից է բխում քաղաքացու իրավունքներն ու պարտականությոնները։
Ինչի եմ սա գրում, խնդրում եմ հեղափոխական քաղաքացիներին գոնե երկու էջի սահմաններում շարադրեն, թե իրենք ինչ են հասկանում Քաղաքացի ասելով, որ քննարկելու թեմա ունենանք»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։