Հասարակություն գլխավոր 

Փոխմարզպետը լուսանկար է հրապարակել պատգամավորի հետ միջադեպից

Վայոց ձորի փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկար ԲՀԿ-ական պատգմավոր Սերգեյ Բագրատյանի հետ տեղի ունեցած միջադեպից։

«Բագրատյանը հերքում է; որ մասնակից է եղել դեպքին։Ահա ապացույց, որ այնտեղ է եղել»,-գրել է Տոնոյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել Վայք քաղաքի բնակիչ, 38-ամյա Ռազմիկ Տոնոյանի կողմից, ով հայտնել է, որ ապրիլի 27-ին ժամը 16:30-ի սահմաններում Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում «Քաղաքացու տոնին» նվիրված միջոցառման ժամանակ իրեն են մոտեցել Երևանի բնակիչ, 56-ամյա Սերգեյ Բագրատյանը և Վայոց Ձորի մարզի Եղեգիս գյուղի բնակիչ, 50-ամյա Արմեն Սետրակյանը, ովքեր անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել հասարակության նկատմամբ, իր հասցեին հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ, անվայել արտահայտություններ, վիրավորել և փորձել են հարձակվել իր վրա և իրեն հարվածել:

Բագրատյանը հերքել է իր հասցեին հնչող մեղադրանքները

Նույն շարքից