Կալիֆոռնիայի Սան Դիեգո շրջանի Պովեյ քաղաքի սինագոգի մոտ հրաձգություն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ըստ տեղեկությունների հրաձգության հետևանքով զոհվել է 1 մարդ, իսկ 3 հոգի վիրավորվել։ Նշվում է, որ նրանց մեջ է նաև սինագոգի ռաբբին:
Հայտնի է նաև, որ ձերբակալվել է 19-ամյա երիտասարդ։
ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր էջում տեղի ունեցածը որակել է, որպես «ատելության հիմք ունեցող հանցանք»: