Բարի օր Հասարակություն 

Մենք ի՞նչ ենք գրելու «Քաղաքացու օրվա» մասին․ Անի Հովհաննիսյան

analitik.am

Analitik.am-ի հիմնադիր Անի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Մենք ի՞նչ ենք գրելու «Քաղաքացու օրվա» մասին...

Քաղաքացու օր նշում են նաև Էստոնիայում՝ ամեն տարի նոյեմբերի 26-ին: Այդ օրը պարգևատրում են քաղաքացիներին, ովքեր արժեքավոր ներդրում են կատարել հասարակական կյանքում և նպաստել քաղաքացիական դաստիարակության զարգացմանը: Այդ օրը շնորհակալություն են հայտնում Էստոնիայի պատասխանատու և հոգատար քաղաքացիներին:

Օրը նշվում է ի պատիվ «Էստոնիայի քաղաքացի» հասկացության փաստաթղթային ձևակերպման: 1918 թվականի նոյեմբերի 26-ին ընդունվել է «Էստոնիայի ժողովրդավարական պետության քաղաքացիության» մասին որոշումը, որում առաջին անգամ իրավական ձևակերպում է տրվել «Էստոնիայի քաղաքացի» հասկացությանը:

Այս օրը նվիրված է Էստոնիայի քաղաքացու իրավունքներին և պարտականություններին, օրվա խորհուրդն է՝ քաղաքացու կարգավիճակի գիտակցումը:

«Քաղաքացու օրվա» առթիվ Էստոնիայում հիմնականում տեղեկատվական գործուեություն է ծավալվում.

Պետությունը և քաղաքացին

Քաղաքացին և իր իրավունքները

Ինչպե՞ս դառնալ քաղաքացի

Քաղաքացիական պարտք

Սահմանադրությունը և դրանից բխող հասարակական իշխանությունը և նմանատիպ թեմաներով:

Տրվում է նաև «Տարվա քաղաքացի» մրցանակ:

Հիմա ուզում եմ հասկանալ մենք ի՞նչ ենք գրելու «Քաղաքացու օրվա» մասին...»։

Նույն շարքից