IT Հասարակություն 

HTC-ն smartwatch կարտադրի

analitik.am

Թայվանական HTC տեխնոլոգիական ընկերությունը հեղինակավոր Bloomberg հանդեսին հայտնել է, որ պատրաստվում է համալրել այն ընկերությունների շարքը, որոնք զբաղվում են «խելացի» ժամացույցների արտադրությամբ։

 

Ինչպես նշում է Business Insider-ը, HTC-ն մանրամասնել է, որ սմարթվոչը կներկայացվի տարեվերջին։ Ընկերության գործադիր տնօրենը Bloomberg-ի հետ զրույցում նշել է, որ HTC-ն արդեն երկար տարիներ մտածում էր նման սարքի արտադրության մասին, սակայն միայն այժմ է հնարավոր դարձել ստեղծել այն։

 

Նա հաստատել է, որ հաջորդ ամանորյա տոների սեզոնին սմարթվոչն արդեն հնարավոր կլինի գնել։ Հիշեցնենք, որ սմարթվոչերի արտադրությամբ զբաղվում են նաև Apple, Samsung, Microsoft և LG ընկերությունները։

Նույն շարքից