Հասարակություն գլխավոր 

Հրաձգություն՝ ԱՄՆ-ում. Զոհ ու վիրավորներ կան /տեսանյութ/

ԱՄՆ Մերիլենդ նահանգի Բալտիմուր քաղաքում հրաձգություն է տեղի ունեցել, ինչի արդյունքում կա մեկ զոհ և 6 վիրավոր: Այս մասին հայտնում է Associated Press-ը:

Տեղի ոստիկանությունից հայտնում են, որ կիրակի օրը երեկոյան ահազանգ են ստացել հրաձգության արդյունքում մի քանի վիրավորի մասին: Ավելի ուշ պարզվել է, որ վիրավորներից մեկը մահացել է: Մյուս տուժածների առողջական վիճակի մասին մանրամասներ չեն հայտնվում:

Ոստիկանությունը դեռ որևէ ինֆորմացիա չի հաղորդում կասկածյալի կամ կասկածյալների, ինչպես նաև հանցագործության դրապատճառների մասին:

Նույն շարքից