Սպորտ Հասարակություն 

Հայտնի է դարձել, թե ինչու է Նեյմարը հարվածել երկրպագուին /տեսանյութ/

Արդեն հայտնել ենք այն մասին, որ Ֆրանսիայի գավաթի եզրափակիչում «Ռենից» կրած պարտությունից հետո «ՊՍԺ»-ի հարձակվող Նեյմարը հարվածել է երկրպագուներից մեկին: Պարզվում է, որ նա դա արել է այն բանից հետո, երբ այդ երկրպագուն վիրավորել է փարիզյան գրանդի ֆուտբոլիստներին:

Ռենի երկրպագուն մասնավորապես հայտարարել է, որ Բուֆոնը մտավոր հետամնաց է, իսկ Մարկո Վերատին ռասիստ: Նշյալ երկրպագուն, տեսնելով նեյմարին, վերջինիս խորհուրդ է տվել գնալ ու ֆուտբոլ խաղալ սովորել, ինչի արդյունքում էլ հարված է ստացել:

Միջադեպից հետո շատ երկրպագուներ իրենց աջակցությունն է հայտնել Նեյմարին՝ մեղադրելով վերոնշյալ երկրպագուին: Չնայած սրան, բրազիլացին ներողություն է խնդրել:

https://www.instagram.com/p/Bwx5BHnllxI/?utm_source=ig_embed

 

Նույն շարքից