Տնտեսություն գլխավոր 

Ռուսաստանն ու Հայաստանը մշակում են Հայաստանին ռուսական գազի մատակարարման գլխավոր սխեման

Ռուսաստանն ու Հայաստանը լուրջ ուշադրություն են դարձնում գազի ոլորտում փոխգործակցությանը և ցանկանում են մշակել մինչև 2023 թվականը Հայաստանին գազի մատակարարման և Հայաստանի գազաֆիկացման գլխավոր սխեման: Այս մասին հայտարարել է ՌԴ կառավարության աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Պրիխոդկոն:

Ռուս պաշտոնյան նշել է, որ գլխավոր սխեմայի մշակման մասով արդեն պայմանավորվածություն կա կողմերի միջև:

Պրիխոդկոն նաև հաստատել է, որ այս տարի հուլիսի 1-ին կողմերը ներպետական խորհրդակցություն են անցկացնելու Հայաստանին մատակարարվող գազի գնի ձևավորման մասով նոր պայմանագիր ստորագրելու համար:

 

Նույն շարքից