Հասարակություն Պատահարներ 

Երևանում բեռնատարը բախվել է թունելի առաստաղին՝ վնասելով այն

analitik.am

Ապրիլի 28-ին, ժամը 14:55-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աբովյանի պուրակից դեպի Մյասնիկյան պողոտա տանող թունելի սկզբնամասում բեռնատար ավտոմեքենան վերին հատվածով բախվել է թունելի առաստաղին՝ վնասելով այն, թունելի երկաթյա կառուցատարրերը կախվել են, առկա է ընկնելու վտանգը. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական երկու ջոկատ:

Փրկարարներն ապամոնտաժել են կառուցատարրերը՝ մոտ 8 գմ:

 

Նույն շարքից