Արձագանքելով քաղաքացիների ահազանգին` ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանն այցելել է «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի պահպանման գոտի: Այստեղ իրականացվում էին շինարարական աշխատանքներ: Դրանք որակելով բարբարոսական ու անթույլատրելի` Վահագն Վերմիշյանի հանձնարարությամբ, հողի սեփականատիրոջը ուղարկվել է ծանուցում, և շինարարական աշխատանքները դադարեցվել են: Գործընթացի մասին պարզաբանումներ տալու և հասցված վնասի վերակագնման գործընթացը քննարկելու նպատակով տարածքի սեփականատերը հրավիրվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտե:
Ավելի վաղ ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ոմն Մանուկ սեփականաշնորհել է «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի պահպանման գոտին եւ «օբյեկտ» է կառուցում:


