Հասարակություն 

Փրկարարները հայտնաբերել են դի

Ապրիլի 28-ին, ժամը 19:14-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի Հաղթանակի փողոցի թիվ 9 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակի հատակին հայտնաբերվել է Վ.Հ.-ի (ծնված 1947 թ.) դին:

 

Նույն շարքից