Հասարակություն 

Շրի Լանկայում արգելել են քաղաքացիներին ծածկել դեմքը

Շրի Լանկայի իշխանություններն արգելել են քաղաքացիներին հրապարակային կրել հագուստ կամ գլխաշոր, որը կծածկի դեմքը: Այս մասին հայտնում է BBC News-ը:

Որոշումն ուժի մեջ է մտել այսօրվանից: Արգելվում է ցանկացած հագուստ, որը կխանգարի ինդենտիֆիկացնել մարդու դեմքը:

Պարբերականը գրում է, որ հատուկ չի նշվել, թե որ տեսակի հագուստի մասին է խոսվում, սակայն ենթադրվում է, որ խոսքը վերաբերում է այն հագուստին, որը կրում են մուսուլմանները, որոնք կազմում են երկրի բնակչության 10 տոկոսը:

Հարկ է նշել, որ Շրի Լանկային մահմեդական հոգևորականները հորդորել են կանանց չծածկել դեմքը:

Այս որոշումը կապ ունի երկրում տեղի ունեցած ահաբեկչության և ահաբեկչության դեմ պայքարի հետ:

 

Նույն շարքից