«Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտը» (SIRPI) հրապարակել է 2018 թվականին աշխարհի տարբեր երկրների ռազմական ծախսերի մասին զեկույցը:
Ինչպես հայտնում է Ռուսարմինֆոն, Հայաստանը հայտնվել է այն երկրների եռյակում, որոնք անցած տարի ամենաշատ աճն են գրանցել ռազմական ծախսերի մասով: 2018 թվականանին 2017 թվականի հետ համեմատած Հայաստանի ռազմական ծախսերն աճել են 30 տոկոսով: Հայաստանի ռազմական բյուջեն կազմում է ՀՆԱ-ի 4,8 տոկոսը:
Եռյակում հայտնվել են նաև Բուրկինա Ֆասոն և Յամայկան:
Իսկ ամենաշատ ռազմական ծախսով երկրների եռյակում հայտնվել են ԱՄՆ-ն, Չինաստանը, Սաուդյան Արաբիան: