Իրավական գլխավոր 

Արտակ Զեյնալյանը՝ Դավիթ Սանասարյանի գործի մասին

Մարդն իրականացնում է իր պաշտպանությունը, ինքն է որոշում, թե ինչպես իրականացնի իր պաշտպանությունը: Ես չեմ կարող, իրավունք չունեմ իրավական գնահատական տալու: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ խոսելով ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի գործի մասին:

Նախարար Զեյնալյանը նշեց, որ ձեռնպահ կմնա քաղաքական գնահատական տալուց. «Սպասենք մինչև լինի դատական ակտ»:

Զեյնալյանի խոսքերով, այստեղ տարբեր կարծիքներ, վեճ կա, որի լուծողն Արդարադատության նախարարը չէ. «Համապատասխան մարմինը պետք է այդ վեճին լուծում տա: Նրանցից յուրաքանչյուրը Հայաստանի նոր հանրապետությունում շանս ունի հաստատելու իր թեզի ճշմարտացիությունը»:

Նույն շարքից