Միհրան Պողոսյանը, ով Ռուսաստանում ձերբակալվել է, մինչև Հայաստանին արտահանձնվելն իրացրել է իր իրավունքը՝ քաղաքական ապաստան հայցելու: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ խոսելով ԴԱՀԿ նախկին պետի մասին:
Թե ինչպես կլուծվի այդ հարցը, Զեյնալյանը նշել է, որ դա Ռուսաստանի սուվերեն իրավունքն է՝ կբավարարի՞, թե՝ կմերժի ապաստանի վերաբերյալ դիմումը. «Գուցե սա պաշտպանական տակտիկա է: Քանի որ դիմումը եթե մերժվի, հնարավոր է նա բողոքարկի, ինչի արդյունքում Հայաստանին արտահանձնելու գործընթացը կձգձգվի: Թե որքանով է դա հայրենասիրական կամ բարոյական, դրանք արդեն սուբյեկտիվ գնահատականներ են»: