Հասարակություն 

ՄԻՊ Արման Թաթոյանը՝ Միհրան Պողոսյանի գործի մասին

Որոշողը Ռուսաստանի համապատասխան մարմիններն են: Այս հարցին պատասխանելը ՄԻՊ-ի իրավասություններից վեր է: Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ խոսելով ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի մասին:

Հարցին, թե ինքը՝ որպես Մարդու իրավունքների պաշտպան, հնարավոր համարում է արդյո՞ք, որ Հայաստանի այսօրվա իշխանությունների օրոք կարող են լինել քաղաքական հետապնդումներ, քաղաքական հալածյալներ, ովքեր ապաստան կխնդրեն այլ երկրից, Թաթոյանը նշել է, որ ապագայի հետ կապված չի կարող գնահատականներ տալ. «Ինչ վերաբերում է քաղաքական հետապնդումներին, քաղբանտարկյալներ լինել-չլինելուն, ապա ՄԻՊ-ն օժտված չէ այն գործիքներով, որ այդ հարցերին պատասխան տա»:

Թաթոյանը նշել է, որ հարցով չի զբաղվել, քանի որ մինչ այս դիմում չի եղել:

 

Նույն շարքից