Հասարակություն Բարի օր 

Հայաստանին դեմոկրատիա պետք է, Ադրբեջանին՝ ոչ. Պոզներ

Որոշ երկրների ժողովրդավարությունն այս կամ այն ձևով, այս կամ այն մասշտաբներով պետք է: Այս մասին հայտարարել է ռուսաստանցի հայտնի լրագրող, գրող, Վլադիմիր Պոզները՝ խոսելով մասնավորապես ետխորհրդային տարածքի պետությունների մասին:

Վերոնշյալ երկրների թվում են Հայաստան, Ռուսաստանը, Վրաստանը, Ուկրաինան, Մոլդովան, Բալթյան երկրները:

Պոզների կարծիքով, սակայն, կան երկրներ, որոնց այսօր ժողովրդավարությունը պետք չէ: Խոսքը մասնավորապես վերաբերում է Ադրբեջանին, Ղազախստանին, Միջին Ասիայի երկրներին:

Լրագրողի խոսքերով, կոնկրետ բանը տեղի է ունենում, երբ այս կամ այն ժողովուրդը պատրաստ է լինում դրան:

 

Նույն շարքից