Հասարակություն 

Դավիթ Սանասարյանը նախազգուշացում էր ստացել Փաշինյանից. Քաղտեխնոլոգ. 168 ժամ

Դավիթ Սանասարյանը, լինելով վարչապետին ենթակա ՊՎԾ-ի պետ, չէր պահում անմեղության կանխավարկածը, ինչի մասին նախազգուշացում ստացավ: Այս մասին 168 ժամի հետ զրույցում հայտարարել է քաղտեխնոլոգ Կարոն Քոչարյանը:

Քոչարյանի խոսքերով, այն ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշաինյանն անուն չէր տվել, սակայն բոլորն են հասկացել, թե ում մասին է խոսքը, երբ վարչապետն ասել է, որ չի կարելի գիշերը գրել ֆեյսբուքում, առավոտը գնալ ստուգման. «Պարզ է, որ դա վերաբերում էր Դավիթ Սանասարյանին, որովհետև բացի նրանից ոչ ոք չէր գրում, հետո գնում ստուգման»:

 

Նույն շարքից