Այսօր՝ ապրիլի 29-ին, Sputnik-ը հայտնել էր, որ արդեն երկու օր է` ոստիկաններն ու հարազատները փնտրում են Երևանում ապրող 15-ամյա մի աղջնակի: Վերջինս «Թումո» կենտրոնի աշակերտուհի է և անհետ կորել է ապրիլի 27-ին:
Ոստիկանությունից Analitik.am-ին հայտնեցին, որ մոտ 20 րոպե առաջ վերոնշյալ աղջիկը ներկայացել է ոստիկանություն ու հայտնել, որ եղել է ընկերուհու տանը: Մեզ նաև հայտնեցին, որ տվյալ աղջկա հետ բացատրական աշխատանքներ են տարվել: