Մեքսիկական Պուերտո Պենյասկո քաղաքում խանդոտ ամուսինը թունել է փորել նախկին կնոջը հետևելու համար, սակայն մտել է այնտեղ և չի կարողացել դուրս գալ: Այս մասին հայտնում է Mexico News Daily-ը:
Ոստիկանությանը դիմել է կին, ով հայտնել է, որ նախկին ամուսինը թաքնվում է իր տան տակ: Նա հայտնել է, որ վերջին շաբաթների ընթացքում տարօրինակ ձայներ է լսել, սակայն կարծել է, որ դրանց հեղինակը կատուներն են:
Հատկանշական է, որ խանդոտ տղամարդուն փրկել է հենց կին, ով հարևանի հետ հայտնաբերել է վերջինիս: Այսպես ասած, տուժողը թունելում մնացել է 24 ժամ:
Փրկարարներին հաջողվել է տղամարդուն դուրս բերել 45 րոպե չարչարվելուց հետո: Ավելի ուշ նրան հոսպիտալացրել են:
Միջադեպից հետո կինը հայտնել է, որ ամուսնալուծվել է ամուսնու խանդի պատճառով: