Տնտեսություն Բարի օր 

Ի՞նչ մասնագետի պահանջարկ կա Հայաստանի աշխատաշուկայում. Առաջատարը բանվորներն են․ Անի Հովհաննիսյան

Analitik.am-ի հիմնադիր Անի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ի՞նչ մասնագետի պահանջարկ կա Հայաստանի աշխատաշուկայում. Առաջատարը բանվորներն են

Ուսումնասիրում էի 2019 թվականի փետրվարի դրությամբ Հայաստանում աշխատուժի պահանջարկը: Բավականին հետաքրքիր տվյալներ կան, որոնք հիմա կներկայացնեմ, իսկ ավելի մանրամասն այս մասին կխոսեմ հետո:

Այսպես.
Հայաստանում կա 55 օրենսդիր, գործադիր մարմինների, կազմակերպությունների, հիմնարկների, քաղաքական և հասարակական միավորումների ղեկավարների պահանջարկ:

Քանի որ կազմակերպությունների և հիմնարկների ղեկավարի 3 տեղի պահանջարկ է նշված, անհասկանալի է դրանք մասնավոր հատվածին են վերաբերում, թե պետական: Հաշվի առնելով այն, որ վերևում նշված է օրենսդիր, գործադիր մարմինների ղեկավարներ անվանումը, կարելի է ենթադրել, որ այս մարմիններն էլ ղեկավարի պահանջարկ ունեմ: Ինչևէ, անցնեմ առաջ:

Բարձր որակավորում ունեցող 356 մասնագետի պահանջարկ կա, որից.

Առողջապահության բնագավառում 178 մասնագետ, կրթության ոլորտում՝ 81 մասնագետ, ճարտարապետներ, ճարտարագետներ՝ 28: Անհասկանալի է, թե որտեղ են թաքնված այդ պահանջարկները, բայց փաստացի կան:

Միջին որակավորման 230 մասնագետի կարիք կա, որից.

37 մասնագետ՝ բժշկության ոլորտում, 14 մասնագետ՝ կրթական ոլորտում, 91 մասնագետ՝ ֆինանսների և առևտրի ոլորտում:

Գրասենյակների 156 ծառայողի պահանջարկ կա, 426 էլ՝ սպասարկման ոլորտի, բնակարանային կոմունալ
տնտեսությունների և առևտրի կազմակերպությունների մասնագետների, որից 166 վաճառողների:

Բանվորների 366 աշխատատեղ կա, որից 80 սննդի, իսկ 80-ն էլ մանագործական արդյունաբերության ոլորտում:

Բավականին աշխատատեղ նաև կա օպերատորների, ապարատավարների համար՝ 146 տեղ:

Ամենաբարձր պահանջարկ ունեցող մասնագետները ՀՀ-ում որակավորում չունեցող բանվորներն են՝ 478 տեղ, որից 111 սպասավորներ` տնային, հավաքարարներ` բնակարանների աշխատողներ, բանվորներ` մշակման արդյունաբերության՝ 223 տեղ: Բավականին հետաքրքիր էր, որ կա պահանջարկ մաքրողների` կոշիկի, և աշխատողներ` փողոցում տարբեր ծառայություններ մատուցող՝ 6 տեղ:

Հաշվի առնելով այն փաստը, որ ամենաբարձր պահանջարկը Հայաստանի աշխատաշուկայում որակավորում չունեցող բանվորներինն ու սպասարկման ոլորտինն է, ըստ Վիճակագրական վարչության տվյալների, հարց է առաջանում՝ ի՞նչ տարբերություն աշխատանք փնտրող քաղաքացին քանի օտար լեզու գիտի, ինչ մասնագիտական կրթություն և հմտություններ ունի:

Նույն շարքից