Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը հաստատեց այսօր կեսօրին ադրբեջանական կողմից միջպետական ճանապարհի՝ Այգեպար-Բաղանիս հատվածի ուղղությամբ կրակահերթ արձակելու լուրը։ Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն՝ հղում անելով Բաղանիս համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանին:
Ներկա պահին գյուղում վիճակը հանգիստ է։
Կրակոցները սկսվել են այսօր կեսօրին՝ 13։30-ի սահմաններում և տևել մոտավորապես 40 րոպե։
Գյուղապետի խոսքով բնակչության ուղղությամբ կրակոցներ չեն եղել, թիրախը միջպետական ճանապարհն է եղել։