Առողջապահություն Հասարակություն 

Այ թե որտեղ պետք է լիներ վարչապետը երեկ և առաջին օրը․ Գևորգ Գրիգորյան

analitik.am

«Խորոված VS ներդրում

64 մլրդ դոլարի համաձայնագիր... հասկանու՞մ եք ինչ թիվ է...

Ի՞նչ տնտեսական հեղափոխություն, ի՞նչ ներդրումներ... խնդրել-աղաչելով մի երկու հոգի մի երկու միլիոն ներդրում է անում, ամեն տեղ ազդարարում են, թե բա տեսաք ինչ արեցինք...

Այ սա է իրական ներդրումային ծրագիրը, այ սա է աճը և զարգացումը... իսկ Հայաստանը ներկայացնում էր ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ... Բնապահպանության... ոչ թե գոնե փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կամ, ասենք, Տիգրան Ավինյանը, ովքեր գոնե հասկանում են թեմայից...

Այ թե որտեղ պետք է լիներ վարչապետը երեկ և առաջին օրը... նույնիսկ, եթե չկարողանար մեր երկրի համար ծրագրի բերել (հյուսիս-հարավ ճանապարհը այդ նախագծի մի մասն է և անհնար է, որ որևէ ներդրում չբերեր), ապա կհասկանայինք, որ արել ենք «հնարավոր ամեն ինչ» և չի ստացվել...

Թե բա թռիչքաձև աճ... այլևս չօգտագործեք այդ բառակապակցությունը այս իշխանության օրոք...»։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայկական Առողջապահական Ազգային Խորհրդի նախագահ Գևորգ Գրիգորյանը։

Նույն շարքից