Միջազգային Հասարակություն 

Հայտնի հրեաներ, որոնք սիրված են միլիոնավոր մարդկանց կողմից /Լուսանկարներ/

Ձեզ ենք ներկայացնում տաղանդավոր և հաջողակ հայտնի մարդկանց ցանկը, որոնք ազգությամբ հրեա են։ Ավելի ճիշտ, նրանք, ովքեր կարող են ունենալ հրեական արմատներ: Բնությունը մեր այսօրվա հերոսներին պարգևատրել է ոչ միայն աներևակայելի գրավչությամբ, այլ նաև օժտել է հազվագյուտ տաղանդով, իսկ ճակատագիրը ժպտացել է՝ տալով նրանց մեծ լսարանի սերն ու համակրանքը:

Զակ Էֆրոն

Դեվիդ-Ալեքսանդր Զաքարի: Եֆրոնի նախնիները հրեա են եղել, ինչպես նաև նրա ծնողները: Տաղանդավոր դերասան և երգիչ, երիտասարդ այս տղամարդը ծնվել է 1987 թվականի հոկտեմբերի 18-ին, Սան Լուիս քաղաքում (Կալիֆոռնիա), ինժեներ Դեյվիդ Էֆրոնի և Սթարլի Բասկետտի ընտանիքում:

Հարիսոն Ֆորդ

 

 

 

 

 

Հարիսոնը ծնվել է 1942 թվականի հուլիսի 13-ին, Չիկագոյում։ Նրա տատիկը՝ Աննա Լիֆշուցը սերում է Բելառուսում ապրող հրեական ընտանիքից: 1907 թվականին Լիֆշուցի ընտանիքը Մինսկից տեղափոխվել է Միացյալ Նահանգներ և բնակություն է հաստատել Բրուքլինում (Նյու Յորք): Դերասանը ստացել է իր անունը ի պատիվ պապի՝ Հարրիի: Իռլանդական և հրեական արյուն ունեցող այս տաղանդավոր դերասանը Հոլիվուդում հայտնի է «Ferrari» մականունով, որը նա ստացել է տարբեր ֆիլմերում գերազանց դերասանական հմտություն ցուցադրելու համար:

Դենիել Ռեդկլիֆֆ

Ռեդկլիֆֆը ծնվել է 1989 թվականի հուլիսի 23-ին, Ֆուլհեմում (Լոնդոն): Վերջինս ընտանիքում միակ երեխան է: Մայրը՝ Մարսիա Գրեշեմը գործակալ է, հայրը՝ Ալան Ռեդկլիֆֆը գրական գործակալ, ծնվել է Հյուսիսային Իռլանդիայից ներգաղթածների ընտանիքում, համարում է իրեն հրեա։ Դենիելը հայտնի է դարձել «Հարի Փոթեր» ֆիլմում գլխավոր դեր խաղալուց հետո:

Ռոբերտ Դաունի կրտսեր

Ամերիկացի դերասան, պրոդյուսեր և երաժիշտ: «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիր, «Էմմի» մրցանակի դափնեկիր (2001) և Օսկար (1993, 2009)։ Ծնվել է 1965 թվականի ապրիլի 4-ին, Մանհեթենում (Նյու Յորք)։ Ծնվել է դերասանուհի Էլսի Դեյնիև հայտնի գրող, ռեժիսոր և սցենարիստ Ռոբերտ Դեյնիի ընտանիքում: Ապագա դերասանի պապը Լիտվայի հրեա է, իսկ իր երակների մեջ հոսում է իռլանդական, հունգարական, շոտլանդական, անգլիական, գերմանական և շվեյցարական արյուն:

Սիլվեսթր Ստալլոնե

Ծնվել է 1946 թվականին, Նյու Յորքում: Հոլիվուդի ամենահայտնի ֆիլմերի բռնցքամարտիկն ունի բարդ տոհմ: Հայրական կողմից սիցիլիացի է, իսկ մայրական կողմից՝ հրեա, (Օդեսայից):

Ջեյքոբ Բենջամին Ջիլենհոլ

Ամերիկացի դերասան Բենջամինը ծնվել է 1980 թվականի դեկտեմբերի 19-ին, Լոս Անջելեսում (Կալիֆոռնիա), հայտնի ռեժիսոր Ստեֆեն Գիլենհաալը և Նոեմի Ֆոների ընտանիքում: Հետաքրքիր է, որ հոր կողմից Ջեյքը շվեդական ազնվական տոհմի ժառանգորդ է, մինչդեռ մորական կողմից ժառանգել է ռուս-հրեական արմատներ:

Սթիվեն Ռոբերտ Գուտենբերգ

Սթիվը ծնվել է 1958 թվականի օգոստոսի 24-ին, Բրուքլինում, էլեկտրիկի և բուժաշխատողի ընտանիքում: Նրա մայրը Աննա Գուտենբերգն է (Նի Նյումմեն), հայրը՝ Ջեր Սթենլի Գուտենբերգն է: Բացի դրանից, այս հրաշալի հրեական ընտանիքում կա ևս երկու երեխա. Սթիվն ունի երկու քույր: Նրա կարիերայի առաջընթացը տեղի է ունեցել 1984 թվականին, երբ Սթիվը սկսեց հանդես գալ «Ոստիկանության ակադեմիա»-ում:

Քրիս Նոթ

Ծնվել է 1954 թվականի նոյեմբերի 13-ին, ԱՄՆ․ Մեդիսոն քաղաքում: Քրիսը հայտնի դերասան է, սցենարիստ և պրոդյուսեր: Նա առավել հայտնի դարձավ, երբ նկարահանվեց հանրահայտ «Սեքսը մեծ քաղաքում» հեռուստասերիալում: Քրիսի ծնողները հրեա են: Նրա հարսանիքը կազմակերպվել է հրեական ավանդույթների համաձայն։

Ռիչարդ Թիֆֆանի Գիր

 

Հոլիվուդյան դերասանը, ով հայտնի է դարձել «Գեղեցկուհի» ֆիլմում նկարահանվելուց հետո, Ջուլիա Ռոբերթսի հետ: Ծնվել է Ֆիլադելֆիայում, անգլո-իռլանդական հրեաների ընտանիքում: Նրա հայրը ապահովագրական գործակալ է, իսկ մայրը տնային տնային տնտեսուհի: Սպորտային կրթաթոշակ ստանալուց հետո վերջինս ընդունվել է Մասաչուսեթսի համալսարան, որտեղ սովորել է փիլիսոփայություն և դրամատիկական արվեստ:

Նույն շարքից