Ամերիկացի հայտնի հեռուստահաղորդավար, լրագրող Լարի Քինգը սրթի կաթված է ստացել: Այս մասին հայտնում է TMZ-ն:
Պարբերականը գրում է, որ 85-ամյա Քինգը սրտի հետ խնդիրներ ունեցել է ապրիլի 25-ին: Նրան արագ հոսպիտալացրել են: Բժիշկներին հաջողվել է փրկել հեռուստահաղորդավարի կյանքը, կայունացնել առողջական վիճակը:
Լարի Քինգի մոտ սրտի հետ կապված խնդիրներն ի հայտ են եկել 30 տարի առաջ: Այս ընթացքում նա արդեն երկու անգամ սրտի կաթված է ստացել: