Հասարակություն 

Ոստիկանության պոլիկլինիկան արդեն 2 ամիս է, ինչ գրանցված աշխատակիցներին ինսուլին չի տրամադրում. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է, որ տեղեկություններ էր ստացել, որ ՀՀ ոստիկանության պոլիկլինիկան արդեն գրեթե 2 ամիս է, ինչ պոլիկլինիկայում գրանցված աշխատակիցներին ինսուլին չի տրամադրում: Այս հանգամանքն ինքնին լուրջ դժգոհությունների առիթ է դարձել:

Խնդրի շուրջ թերթը փորձել է պարզաբանում ստանալ ոստիկանությունից: Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից «Փաստի» հետ զրույցում հաստատել են լուրը՝ ընդգծելով, որ խնդիրը կապված չէ ոստիկանության հետ: «Իրականում մեկ ամսից մի փոքր ավելի երկար ժամանակ է, ինչ ՀՀ ոստիկանության պոլիկլինիկան չի տրամադրում ինսուլին դեղամիջոցը», - հայտնել են բաժնից՝ ընդգծելով, որ նշվածը ոստիկանության հետ չկապված տեխնիկական խնդիրներով է պայմանավորված:

Իսկ հարցին, թե որո՞նք են այդ խնդիրները, պատախանել են. «Խնդիրները կապված են եղել գնումների հետ, ինչը ոստիկանության մեղքով չի եղել: Բայց գնման գործընթացն արդեն իսկ սկսված է, մրցույթն արդեն կայացել է: Երևի մոտ տասն օրվա ընթացքում դեղամիջոցն արդեն կտրամադրվի»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից